Օնորե Մերսիե
Օնորե Մերսիե | |
![]() | |
Կուսակցություն՝ | Կանադայի լիբերալ կուսակցություն և Քվեբեկի լիբերալ կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Collège Sainte-Marie de Montréal? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և լրագրող |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հոկտեմբերի 15, 1840[1][2][3][…] |
Ծննդավայր | Saint-Jean-sur-Richelieu, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա |
Վախճանի օր | հոկտեմբերի 30, 1894[1][2][3][…] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Թաղված | Notre Dame des Neiges Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Զավակներ | Օնորե Մերսիե կրտսեր, Էլիզա Մերսիե և Paul-Émile Mercier? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Օնորե Մերսիե (ֆր.՝ Honoré Mercier, հոկտեմբերի 15, 1840[1][2][3][…], Saint-Jean-sur-Richelieu, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա - հոկտեմբերի 30, 1894[1][2][3][…], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա), քվեբեկցի իրավաբան, լրագրող և քաղաքական գործիչ։ Քվեբեկի իններորդ վարչապետը (1887 թվականի հունվարի 27-ից մինչև 1891 թվականի դեկտեմբերի 21-ը)` որպես Քվեբեկյան լիբերալ կուսակցության (PLQ) առաջնորդ։ 1885 թվականին կտրուկ հակադրվել է Լուի Ռիելի մահապատժին, և այս իրադարձությունից հետո հայտնի է դարձել, երբ Քվեբեկի պահպանողական կուսակցությունը կորցրել է ժողովրդականությունն այն բանից հետո, երբ Կանադայի պահպանողական կուսակցության ղեկավարությունն աջակցել է Ռիելի կախաղան բարձրացնելուն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերսիեն ծնվել է Ներքին Կանադայի Սեն-Ատանազե մունիցիպալիտետում։ Սովորել է Մոնրեալի Սեն Մարի քոլեջում, 1865 թվականին միացել է Քվեբեկի իրավագետների միությանը (Bar of Quebec), 22 տարեկանում դարձել է Le Courrier de St-Hyacinthe թերթի խմբագիր։ Դեռևս 1864 թվականին դեմ է արտահայտվել Կանադական կոնֆեդերացիային, հավատալով, որ դա ֆրանսիական կանադացիների շահերի սահմանափակում է։
Խորհրդարանի անդամ
[խմբագրել | խմբագրել կոդը]1871 թվականին առանցքային դերակատարում է ունեցել կարճ ժամանակահատված գոյատևած Ազգային կուսակցության (Parti National) ստեղծման գործում։ 1872 թվականին եղել է Կանադայի լիբերալ կուսակցության թեկնածուն, ընտրվել է Կանադայի համայնքների պալատի անդամ Ռուվիլ ընտրական շրջանից։ 1874 թվականի ընտրություններում չի վերընտրվել։ 1878 թվականի ընտրություններում Մերսիեն եղել է Սեն Հայասեն ընտրական շրջանի թեկնածու և պարտություն է կրել իր պահպանողական մրցակցի` Լուի Տելիերի կողմից[5]։
Նահանգային քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1879 թվականին Մերսիեն նշանակվել է Քվեբեկի գլխավոր փաստաբան վարչապետ Անրի-Գուստավ Ժոլի դե Լոտբինեի կառավարության կազմում և այդ պաշտոնում ծառայել է մեկ տարուց էլ պակաս ժամանակահատված։ Նա հաղթանակ է տարել լրացուցիչ ընտրություններում և դարձել Սեն Հայասեն ընտրական շրջանի օրենսդիր ժողովի անդամ։ 1881 և 1886 թվականների ընտրություններում վերընտրվել և հաղթանակ է տարել 1887 թվականի լրացուցիչ ընտրություններում։
Նա մեծ ազդեցություն է թողել հետագա առաջնորդ Անրի Բուրասայի վրա։
Կուսակցության առաջնորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]1883 թվականին Օնորեն դարձել է Քվեբեկյան լիբերալ կուսակցության առաջնորդը։ Որպես պրակտիկ իրավաբան` 1885-1887 թթ. եղել է Մոնրեալի իրավագետների միության նախագահ։ 1885 թվականին նա դեմ է արտահայտվել Լուի Ռիելի մահապատժին և արժանացել համաժողովրդական աջակցության, իսկ Քվեբեկի պահպանողական կուսակցությունը կորցրել է աջակցությունը, քանի որ դաշնային գործընկերները կարգադրել էին Ռիելի մահապատիժը։
Օգտվելով այլախոս պահպանողականների հետ կոալիցիա ստեղծելու հնարավորությունից` Մերսիեն 1886 թվականի Քվեբեկի նահանգային ընտրություններում վերածնել է «Parti National» անունը և ստացել ձայների մեծամասնությունը։ Այնուամենայնիվ, կոալիցիան բաղկացած էր հիմնականում լիբերալներից և միայն մի քանի պահպանողականներից, ուստի շուտով «Լիբերալ» անունը վերահաստատվեց։ Պահպանողականները օրենսդիր ժողովում ստացան ձայների փոքրամասնությունը, մի քանի ամիս շարունակ մնացին իշխանության, սակայն Մերսիեն դարձավ Քվեբեկի վարչապետ 1887 թվականին։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մերսիեի պատվին են անվանվել ու կանգնեցվել հետևյալ վայրերն ու հուշարձանները`
- Մերսիե կամուրջ, որը կապում է Մոնրեալի կղզու արևմտյան մասը Հարավային ափի հետ
- Մերսիե քաղաք, Քվեբեկ
- Մերսիե պողոտա, գտնվում է Շավինիգանի կենտրոնում, Քվեբեկ, Կանադա
- Մերսիե նահանգային ընտրական շրջան
- Մոնրեալի Մերսիե շրջան
- Տարրական դպրոց Մոնրեալում` անվանված Օնորե Մերսիեի պատվին
- Ավագ դպրոց` անվանված Օնորե Մերսիեի պատվին
- Հիվանդանոց Սեն Հայասենում, Քվեբեկ` անվանված Օնորե Մերսիեի պատվին
- Օնորե Մերսիե բուլվար, որը գտնվում է Քվեբեկ քաղաքի կենտրոնում
Ընտրություններ` որպես կուսակցության առաջնորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]1886 թվականի ընտրություններում Մերսիեն ստացավ ձայների մեծամասնությունը և 1887 թվականին դարձավ վարչապետ փոքրամասնության կառավարության անկումից հետո, հաղթեց 1890 ընտրություններում և պաշտոնից ազատվեց 1891 թվականին և պարտվեց 1892 թվականների ընտրություններում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օնորե Մերսիեի որդին` Օնորե Մերսիեի կրտսերը, եղել է Քվեբեկի Օրենսդիր ժողովի բազմաժամկետ անդամ և նախարար։ Թոռը` Օնորե Մերսիե III-ը, մեկ ժամկետ ընդգրկված է եղել օրենսդիր ժողովում։
Մերսիեն եղել է քվեբեկցի քաղաքական գործիչ, Քվեբեկի վարչապետ (1905-1920) Լոմե Գուենի աները և քվեբեկցի քաղաքական գործիչ, իրավունքի պրոֆեսոր Թոմաս Մալքերի մեծ պապը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pierre Dufour and Jean Hamelin, “MERCIER, HONORÉ,” in Dictionary of Canadian Biography, vol. 12, University of Toronto/Université Laval, 2003–, accessed November 15, 2015, online
- Wade, Mason. The French Canadians 1760-1967 (2 vol. 2nd ed. 1975), Vol. 2. pp 417–33 online
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Պառլամենտի գրադարան — 1876.
- ↑ https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/liste-complete-des-recipiendaires-de-1864-a-aujourdhui.html
- ↑ Mercier, Honoré (DNB01)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Works by or about Honoré Mercier at Internet Archive
- "Honoré Mercier". Dictionary of Canadian Biography (online ed.). University of Toronto Press. 1979-2016.
- Honoré Mercier – Parliament of Canada biography
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mercier, Honoré. "Answer of the Hon. Honoré Mercier to the Pamphlet of the Equal Rights Association Against the Majority of the Inhabitants of the Province of Quebec (1890) online
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնորե Մերսիե» հոդվածին։ |
|